17:02  ,  8 դեկտեմբերի, 2019

«Ուրալը» հաղթեց, Վարազդատ Հարոյանը կատարեց գոլային փոխանցում

Ռուսաստանի առաջնության առաջին հատվածի վերջին տուրի խաղում Եկատերինբուրգի «Ուրալը» Սամարայում հյուրընկալվեց «Կռիլյա Սովետովին» եւ առավելության հասավ 3։2 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ ռուսաստանցի հարձակվող Պավել Պոգրեբնյակը։ Երկրորդ գոլի դրվագում արդյունավետ փոխանցումը կատարեց Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը նաեւ դեղին քարտ է ստացել։

«Ուրալը» 24 միավորով 9-րդ տեղում է, «Կռիլյա Սովետովն» ունի 18 միավոր եւ 14-րդն է։

Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրը տեղի կունենա մարտի 1-ին։

Ռուսաստանի առաջնություն, 19-րդ տուր

«Կռիլյա Սովետով» - «Ուրալ»՝ 2։3

Նիկիտա Չեռնով, 21, Դեյան Ռադոնյիչ, 64 - Պավել Պոգրեբնյակ, 43, 50, Օտման Էլ Կաբիր, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում