Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Պրեմյեր լիգայի 16-րդ տուրի՝ «Բարնլիի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Խաղացինք դժվար մրցակցի դեմ, սակայն կարողացանք ճիշտ օգտագործել մեր ստեղծած հնարավորություններն ու կարևոր միավորներ վաստակել:
«Տոտենհեմը» չափից դուրս լավ գործեց: Կարծում եմ՝ թիմում առաջընթացը նկատելի է բոլորի համար»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» հաղթանակ է տարել «Բարնլիի» նկատմամբ 5:0 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում