Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» երկրպագուների ձայների մեծամասնությամբ սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն ճանաչվել է «Լիվերպուլի» նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Նոյեմբերին Մանեն Պրեմյեր լիգայում մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել էր անգլիացի կիսապաշտպան Ալեքս-Օքսլեյդ Չեմբեռլենը:
WELL IN, SADIO!
— Liverpool FC (@LFC) December 6, 2019
The @StanChart Player of the Month for November pic.twitter.com/umn9wXAumc
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում