21:25  ,  2 դեկտեմբերի, 2019

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել առաջին պարտիայում

Լոնդոնում դեկտեմբերի 2-ին մեկնարկել է Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլը: Տիտղոսը կվիճարկեն ընդհանուր հաշվարկի չորս առաջատարները։

Կիսաեզրափակիչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը սպիտակներով մրցել է չինացի Դին Լիրենի հետ: 28-րդ քայլում գրոսմայստերները համաձայնվել են կիսել միավորը:

Կիսաեզրափակիչի մյուս պարտիայում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը ևս ոչ ոքի խաղացին: 

Կիսաեզրափակիչի երկրորդ պարտիան Արոնյանը Դին Լիրենի հետ կանցկացնի դեկտեմբերի 3-ին:

Grand Chess Tour-ի եզրափակիչը կմեկնարկի դեկտեմբերի 6-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում