21:17  +04,  2 դեկտեմբերի, 2019

21-րդ դարում Իսպանիայի առաջնության ամենաարդյունավետ զույգը

Իսպանիայի առաջնությունում կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսին և Լուիս Սուարեսը 21-րդ դարում մրցաշարի ամենաարդյունավետ համագործակցությունն ունեցող ֆուտբոլիստներն են, հայտնում է Sport.es-ը:

2014 թվականին Լուիս Սուարեսի՝ «Բարսելոնա» տեղափոխությունից հետո Մեսին և Սուարեսը միմյանց համար ստեղծել են 56 գոլ:

Այս ցուցանիշով «Բարսելոնայի» առաջատարներին հաջորդում են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման և Արքայական ակումբի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որոնք միասին ստեղծել են 40 գոլ:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի կենտրոնական խաղում կատալոնական «Բարսելոնան» Լիոնել Մեսիի գոլի շնորհիվ հաղթանակ տարավ Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղում: Գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս