09:45  ,  28 նոյեմբերի, 2019

«Իստանբուլ Բաշակշեհիր» - «Ռոմա». Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում իտալական «Ռոման» արտագնա խաղում կմրցի թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրի» հետ: Բուքմեյքերներն առավելություն տալիս են «Ռոմային»:

Պաուլո Ֆոնսեկայի գլխավորած թիմի հաղթանակը ստացել է 1.90 գործակիցը: Ոչ ոքին գնահատվել է 3.70, «Իստանբուլ Բաշակշեհիրի» հաղթանակը՝ 3.80 գործակցով:

Նշենք, որ «Իստանբուլ Բաշակշեհիր» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:55-ին:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքից և ընդգրկվել «Ռոմայի» հայտացուցակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում