18:09  +04,  27 նոյեմբերի, 2019

ԵԼ․ «Ռոմայի» հայտացուցակը «Իստանբուլ Բաշաքշեհիրի» դեմ խաղին

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ներկայացրել է կազմը, որը կմասնակցի թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրի» դեմ Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղին Թուրքիայում:

Կազմ է վերադարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վերականգնվել է աճուկի մկանային վնասվածքից հետո։

Դարպասապահներ. Լոպես, Կարդինալի, Ֆուսատո:

Պաշտպաններ. Սմոլինգ, Կոլարով, Սանտոն, Ֆասիո, Մանչինի, Սպինացոլա։

Կիսապաշտպաններ. Պելեգրինի, Պերոտի, Վերետու, Ձանյոլո, Դիավարա, Մխիթարյան։

Հարձակվողներ. Ջեկո, Չենգիզ, Կալինիչ, Անտոնուչի, Կլույվերտ:

«Իստանբուլ Բաշաքշեհիր» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: