18:47  ,  26 նոյեմբերի, 2019

Լեբրոն Ջեյմսի պատմական նվաճումը

«Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի պատմության մեջ 5-րդ խաղացողը, որը խաղից իրացրել է 12 հազար նետում։

34-ամյա բասկետբոլիստն այդ սահմանագծին հասել է «Սան Անտոնիոյի» հետ խաղում։ 114։104 հաշվով հաղթել է լոսանջելեսյան թիմը։

Լեբրոն Ջեյմսից լավ արդյունք ունեն Քարիմ Աբդուլ-Ջաբարը (15 837), Կարլ Մելոունը (13 528), Ուիլթ Չեմբերլենը (12 681) եւ Մայքլ Ջորդանը (12 192)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով