21:41  ,  20 նոյեմբերի, 2019

Վարազդատ Հարոյանը նոր պայմանագիր է կնքել «Ուրալի» հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը երկարաձգել է Եկատերինբուրգի «Ուրալի» հետ գործող պայմանագրի ժամկետը:

Sport24-ի հաղորդմամբ՝ Հարոյանի նոր պայմանագիրը ռուսական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Վարազդատ Հարոյանը «Ուրալ» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը՝ իրանական «Պադիդեից»: 27-ամյա պաշտպանն «Ուրալի» կազմում մասնակցել է 57 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում