12:52  ,  19 նոյեմբերի, 2019

Մարիո Մանջուկիչը՝ Դորտմունդի «Բորուսիայի» թիրախում

Թուրինի «Յուվենտուսի» և Խորվաթիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչը կարող է մարզական կարիերան շարունակել Դորտմունդի «Բորուսիայում», տեղեկացնում է Kicker-ը:

«Բորուսիան» առաջիկա շաբաթների ընթացքում պաշտոնական առաջարկով կդիմի «Յուվենտուսին»՝ խորվաթ հարձակվողի դիմաց առաջարկելով 10 միլիոն եվրո:

33-ամյա Մանջուկիչի ծառայություններով հետաքրքրված է նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

Մանջուկիչի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում