09:09  ,  16 նոյեմբերի, 2019

#Corner. Խաշմանյանի նորամուտը, հավաքականի ճակատագրական կորուստներն ու «Նոր հույների» հաղթանակը

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 53-րդ թողակումը, որը նվիրված է Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 9-րդ տուրի Հայաստան - Հունաստան (0:1) հանդիպմանը

ՖԱՖ-ի եւ Red Eagles-ի երթը դեպի «Հանրապետական» ստադիոն, ամենահետաքրքիրը հայ-հունական ֆուտբոլային դիմակայության շուրջ։

Հայաստանի հավաքականը ստիպված էր խաղալ առանց մի շարք առանցքային ֆուտբոլիստների, իսկ հույները արմատապես երիտասարդացրել էին կազմը հունիսին տեղի ունեցած թիմերի առաջին հանդիպումից հետո, որն ավարտվել էր Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 3։2։

#Corner-ը զրուցել է ֆրանսիական «Մարսելի» ուլտրասի ներկայացուցիչ Սարգիսի հետ։ Առաջին անգամ հայրենիք այցելած երկրպագուն 2015-ին կազմակերպել է «Մարսելի» ֆանատների խոշոր միջոցառումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։

Ամփոփել ենք մրցույթի արդյունքները եւ հաղթող դարձած Արշակին նվիրել հանդիպման տոմսեր։ «Ի՞նչ պետք է անեն Խաշմանյանն ու նրա գլխավորած թիմի ֆուտբոլիստները, որպեսզի հույներն առանց միավորի հեռանան Հայաստանից» հարցին՝ Արշակի մեկնաբանությունը հավաքել էր ամենաշատ հավանումներ YouTube-ում։

Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը J խմբում 10 միավորով նահանջեց չորրորդ տեղ եւ զրկվեց Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։

Նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը Պալերմոյում կանցկացնի վերջին տուրի հանդիպումը Իտալիայի հետ։ Հայկական պատվիրակության հետ Պալերմո կմեկնի նաեւ #Corner-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով