13:09  ,  15 նոյեմբերի, 2019

Ռոնալդուն հեթ-տրիկների քանակը հասցրեց 55-ի (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 9-րդ տուրի խաղում Լիտվայի թիմին խփած երեք գոլի շնորհիվ կարիերայում հեթ-տրիկների քանակը հասցրեց 55-ի (46-ը՝ ակումբներում, 9-ը՝ հավաքականում)։

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարիերայի ընթացքում կատարել է 52 հեթ-տրիկ (46-ը՝ ակումբում, 6-ը՝ հավաքականում)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում