16:40  +04,  14 նոյեմբերի, 2019

Դիեգո Կոստան չի խաղա մի քանի ամիս

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան մի քանի ամիս չի կարողանա դուրս գալ խաղադաշտ պարանոցի հատվածում միջողային սկավառակի ճողվածքի պատճառով, հաղորդում է AS-ը։

Առաջիկա օրերին կընտրվի 31-ամյա ֆուտբոլիստի բուժման եղանակը։ Չի բացառվում, որ կպահանջվի վիրահատություն։

Ընթացիկ մրցաշրջանում Դիեգո Կոստան «Աթլետիկոյի» հետ մասնակցել է 15 հանդիպման, խփել 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: