09:52  ,  14 նոյեմբերի, 2019

«Լոս Անջելես Գելաքսին» հայտարարեց Իբրահիմովիչի հեռանալու մասին

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիի» ղեկավարությունը հայտարարել է, որ թիմի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նոր պայմանագիր չի կնքի ակումբի հետ:

«Շնորհակալություն ենք հայտնում Իբրահիմովիչին: Նա մեծ ազդեցություն ունեցավ «Լոս Անջելես Գելաքսիի» զարգացման գործում:

Զլատանը շատ բան է արել ինչպես ակումբի, այնպես էլ Լոս Անջելեսի բնակիչների համար: Նա իսկական պրոֆեսիոնալ է»,- «Լոս Անջելես Գելաքսիի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ասել է ակումբի նախագահ Քրիս Կլայնը:

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը «Լոս Անջելես Գելաքսիում» հանդես է գալիս 2018 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում