00:42  +04,  13 նոյեմբերի, 2019

Ռոնալդուն մարզվել է ընդհանուր խմբում

Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը նոյեմբերի 12-ին պատրաստվել է Եվրո-2020-ի որակավորման փուլի վերջին 2 տուրերի՝ Լիտվայի և Լյուքսեմբուրգի հետ հանդիպումներին:

A Bola-ի հաղորդմամբ՝ Պորտուգալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն լիարժեք մարզում է անցկացրել ընդհանուր խմբում:

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին Իտալիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Միլանի» հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ռոնալդուն ցավեր է զգում ծնկի շրջանում:

Հիշեցնենք, որ «Միլանի» հետ հանդիպման 55-րդ րոպեին «Յուվենտուսի» մարզչական շտաբը որոշում էր ընդունել փոխարինել պորտուգալացի հարձակվողին: 34-ամյա հարձակվողը փոխարինվելուց հետո լքել էր ստադիոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ