11:13  ,  11 նոյեմբերի, 2019

Ռոնալդուն դժգոհ է մնացել փոխարինվելու որոշումից և լքել է ստադիոնը

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» տնային խաղում ուժերը չափեց «Միլանի» հետ:

«Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին հանդիպման 55-րդ րոպեին փոխարինեց Պաուլո Դիբալան: Պորտուգալացի հարձակվողը դժգոհ է մնացել փոխարինվելու որոշումից և խաղադաշտից անմիջապես ուղևորվել է հանդերձարան, որտեղից էլ լքել է ստադիոնը:

«Յուվենտուսը» հաղթանակ տարավ «Միլանի» նկատմամբ նվազագույն՝ 1:0 հաշվով: Թուրինյան ակումբի հաղթական գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Պաուլո Դիբալան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում