Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Եվրո-2020-ի որակավորման փուլի վերջին 2 տուրերի հանդիպումներին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ղազարյանը նոյեմբերի 11-ին տեղի ունեցած մարզումից հետո ցավեր է զգացել ծնկի շրջանում: Այնուամենայնիվ, Ղազարյանը մասնակցել է նաև նոյեմբերի 12-ին տեղի ունեցած մարզմանը, որի ավարտից հետո ցավերը կրկին զգացնել են տվել:
Նշենք, որ նոյեմբերի 15-ին Հայաստանի հավաքականը կընդունի հույներին, նոյեմբերի 16-ին կավարտի մարզումային հավաքը Երեւանում և կմեկնի Պալերմո, որտեղ նոյեմբերի 18-ին կանցկացնի վերջին ընտրական խաղը Իտալիայի թիմի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:12 , 5 հոկտեմբերի
16:44 , 5 հոկտեմբերի
16:07 , 5 հոկտեմբերի
15:39 , 5 հոկտեմբերի
15:03 , 5 հոկտեմբերի
14:05 , 5 հոկտեմբերի
13:33 , 5 հոկտեմբերի
13:06 , 5 հոկտեմբերի
12:26 , 5 հոկտեմբերի
12:02 , 5 հոկտեմբերի