23:21 12 նոյեմբերի, 2019Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Եվրո-2020-ի որակավորման փուլի վերջին 2 տուրերի հանդիպումներին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ղազարյանը նոյեմբերի 11-ին տեղի ունեցած մարզումից հետո ցավեր է զգացել ծնկի շրջանում: Այնուամենայնիվ, Ղազարյանը մասնակցել է նաև նոյեմբերի 12-ին տեղի ունեցած մարզմանը, որի ավարտից հետո ցավերը կրկին զգացնել են տվել:
Նշենք, որ նոյեմբերի 15-ին Հայաստանի հավաքականը կընդունի հույներին, նոյեմբերի 16-ին կավարտի մարզումային հավաքը Երեւանում և կմեկնի Պալերմո, որտեղ նոյեմբերի 18-ին կանցկացնի վերջին ընտրական խաղը Իտալիայի թիմի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.