15:42  ,  11 նոյեմբերի, 2019

«Լոռիի» ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել

Վանաձորի «Լոռիի» խաղացող Լեւան Մատչարաշվիլին ոտքի կոտրվածք է ստացել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի խաղում։ «Լոռին» Երեւանում 1։3 հաշվով պարտվել էր «Նոային»։ Մատչարաշվիլին մրցակցի կոպիտ խաղից հետո խաղադաշտից դուրս էր բերվել պատգարակով։

«Ակնհայտ կոպիտ խաղի համար մրցակցի ֆուտբոլիստը միայն դեղին քարտ ստացավ, այն էլ երկրպագուների մեծ ճնշումից հետո»,- գրում է «Լոռիի» մամուլի ծառայությունը։

Ֆոտո՝ «Լոռի» ՖԱ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով