Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նոյեմբերի 9-ին հրապարակեց կազմը, որը կպատրաստվի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումներին Հունաստանի (նոյեմբերի 15) եւ Իտալիայի (նոյեմբերի 18) դեմ։ Որոշակի դադարից հետո դարձյալ հրավեր է ստացել Կրասնոյարսկի «Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովը։
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 32-ամյա ֆուտբոլիստը նշեց, որ հրավերը հաճելի անակնկալ էր իր համար։
«Այո, այս հրավերն անսպասելի էր, բայց ես ուրախ եմ, միշտ հաճույքով եմ միանում հավաքականին։ Սա մեծ պատիվ եւ պատասխանատվություն է»,- նշեց Սարկիսովը։
Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի ընթացիկ առաջնության 17 խաղում Սարկիսովը դարձել է մեկ գոլի հեղինակ։
Հայաստանի հավաքականում փորձառու հարձակվողն անցկացրել է 39 հանդիպում, խփել 6 գոլ։
Սամվել Սուքիասյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի