09:09 11 նոյեմբերի, 2019Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նոյեմբերի 9-ին հրապարակեց կազմը, որը կպատրաստվի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումներին Հունաստանի (նոյեմբերի 15) եւ Իտալիայի (նոյեմբերի 18) դեմ։ Որոշակի դադարից հետո դարձյալ հրավեր է ստացել Կրասնոյարսկի «Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովը։
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 32-ամյա ֆուտբոլիստը նշեց, որ հրավերը հաճելի անակնկալ էր իր համար։
«Այո, այս հրավերն անսպասելի էր, բայց ես ուրախ եմ, միշտ հաճույքով եմ միանում հավաքականին։ Սա մեծ պատիվ եւ պատասխանատվություն է»,- նշեց Սարկիսովը։
Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի ընթացիկ առաջնության 17 խաղում Սարկիսովը դարձել է մեկ գոլի հեղինակ։
Հայաստանի հավաքականում փորձառու հարձակվողն անցկացրել է 39 հանդիպում, խփել 6 գոլ։
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.