14:48  ,  9 նոյեմբերի, 2019

«Յուվենտուսը» շնորհավորել է Դել Պիերոյի տարեդարձը (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսն» ակումբի Թվիթերի պաշտոնական էջում շնորհավորել է իտալական ֆուտբոլի լեգենդ, «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոյի ծննդյան 45-րդ տարեդարձը:

Դել Պիերոն «Յուվենտուսում» հանդես է եկել 1993-2012 թվականներին՝ ակումբի կազմում մասնակցելով 513 հանդիպման:

Իտալիայի ազգային հավաքականում Դել Պիերոն նորամուտը նշել է 1995 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում