01:29  +04,  9 նոյեմբերի, 2019

Սարգիս Ադամյանի գոլն օգնեց «Հոֆենհայմին» հաղթել «Քյոլնին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում «Հոֆենհայմն» արտագնա հանդիպում անցկացրեց «Քյոլնի» հետ: «Հոֆենհայմը» հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

Խաղի հաշիվը 34-րդ րոպեին բացեց «Քյոլնի» կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան: 

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը հանդիպումը սկսել էր պահեստայինների նստարանին, երկրորդ խաղակեսի մեկնարկում փոխարինման դուրս եկավ և 48-րդ րոպեին Սեբաստիան Ռուդիի փոխանցումից հետո խփեց «Հոֆենհայմի» պատասխան գոլը:

Ավելացված ժամանակի 5-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը «Քյոլնի» դարպասին նշանակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց հոլանդացի հարձակվող Յուրգեն Լոկադիան: 

«Հոֆենհայմն» այժմ ունի 20 միավոր և ժամանակավորապես երկրորդն է մրցաշարային աղյուսակում: «Քյոլնը» 7 միավորով 17-րդն է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Քյոլն» - «Հոֆենհայմ»՝ 1:2

Ջոն Կորդոբա, 34 - Սարգիս Ադամյան, 48, Յուրգեն Լոկադիա, 90+5

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ