01:29 9 նոյեմբերի, 2019Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում «Հոֆենհայմն» արտագնա հանդիպում անցկացրեց «Քյոլնի» հետ: «Հոֆենհայմը» հաղթանակ տարավ 2:1 հաշվով:
Խաղի հաշիվը 34-րդ րոպեին բացեց «Քյոլնի» կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը հանդիպումը սկսել էր պահեստայինների նստարանին, երկրորդ խաղակեսի մեկնարկում փոխարինման դուրս եկավ և 48-րդ րոպեին Սեբաստիան Ռուդիի փոխանցումից հետո խփեց «Հոֆենհայմի» պատասխան գոլը:
Ավելացված ժամանակի 5-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը «Քյոլնի» դարպասին նշանակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց հոլանդացի հարձակվող Յուրգեն Լոկադիան:
«Հոֆենհայմն» այժմ ունի 20 միավոր և ժամանակավորապես երկրորդն է մրցաշարային աղյուսակում: «Քյոլնը» 7 միավորով 17-րդն է:
Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր
«Քյոլն» - «Հոֆենհայմ»՝ 1:2
Ջոն Կորդոբա, 34 - Սարգիս Ադամյան, 48, Յուրգեն Լոկադիա, 90+5
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.