12:32  ,  7 նոյեմբերի, 2019

ՉԼ. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի և գոլի հեղինակի հավակնորդները

ՈւեՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստի և գոլի հեղինակի թեկնածուներին:

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը, Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Աշրաֆ Հակիմին, «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն և «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հեն Մինը:

Կեյլոր Նավասը բելգիական «Բրյուգեի» հետ խաղում 4 սեյվ է կատարել, նաև հետ մղել ՊՍԺ-ի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը: Աշրաֆ Հակիմին դուբլի հեղինակ է դարձել Միլանի «Ինտերի» հետ խաղում և հաղթանակ պարգևել իր թիմին: Ռոդրիգոն «Գալաթասարայի» հետ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ, իսկ Սոն Հեն Մինը «Ցրվենա Զվեզդայի» հետ խաղում դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ:

Շաբաթվա լավագույն գոլի հեղինակի կոչմանը հավակնում են «Վալենսիայի» կիսապաշտպան Ժոֆրեյ Կոնդոգբիան, «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքս-Օքսլեյդ Չեմբեռլենը, «Յուվենտուսի» հարձակվող Դուգլաս Կոստան և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահեմ Ստերլինգը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում