10:18  ,  7 նոյեմբերի, 2019

Զիդան. «Ռեալն» իդեալական հանդիպում անցկացրեց

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում թուրքական «Գալաթասարայի» նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակը:

«Մինչև վերջին պահը «Ռեալը» պայքարեց հաղթանակի համար, և չնայած հաշվի մեջ ունեցած մեծ առավելությանը, երբեք կանգ չառավ: «Ռեալն» իդեալական հանդիպում անցկացրեց:

Ռոդրիգոն երիտասարդ ֆուտբոլիստ է, որը գերազանց օգտագործեց իրեն տրված հնարավորությունը: Նա պետք է շարունակի աշխատել և կատարելագործել իր խաղը:

Մարսելոյի վնասվածքի մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Հուսով եմ, որ նրա մոտ միայն մկանային ցավեր են: Նա շատ կարևոր խաղացող է «Ռեալի» համար:

Բենզեման այժմ խաղում է այն նույն ֆուտբոլը, որը խաղում էր, երբ Կրիշտիանու Ռոնալդուն հանդես էր գալիս «Ռեալում»: Բենզեման բարձրակարգ ֆուտբոլիստ է և շարունակելու է իր խաղով օգնել թիմին»,- Զիդանի խոսքը մեջբերում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» տնային խաղում 6:0 հաշվով հաղթանակ տարավ «Գալաթասարայի» նկատմամբ: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում