23:22  ,  2 նոյեմբերի, 2019

«Չելսին» խնդիրներ չունեցավ հետնապահի հետ խաղում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց հետնապահ «Ուոթֆորդին»։ Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։

«Չելսին» 23 միավորով երրորդ տեղում է եւ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Լեսթերին» գերազանցում է 3 միավոր։ «Ուոթֆորդը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 5 միավոր։

Առաջատար «Լիվերպուլն» ունի 31, երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին»՝ 25 միավոր։

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ուոթֆորդ» - «Չելսի»՝ 1։2 (տեսանյութ)

Ժերար Դեուլոֆեու, 80, 11մ - Թեմի Աբրահամ, 5, Կրիստիան Պուլիշիչ, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով