12:14  ,  2 նոյեմբերի, 2019

Կոնտե. Մարդիկ սկսել են չվստահել VAR համակարգին

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է ֆուտբոլում մրցավարների կողմից օգտագործվող VAR համակարգի արդյունավետության մասին:

«Նախորդ մրցաշրջանում ես կողմ էի VAR համակարգի օգտագործմանը, սակայն այս մրցաշրջանում մարդիկ սկսել են չվստահել այդ համակարգին:

Պետք է հասկանալ, թե որ դեպքերում մրցավարները պետք է դիմեն VAR-ի օգտագործմանը: Կարծում եմ, որ այն պետք է օգտագործել ծայրահեղ դեպքերում»,- Sky Italia-ի հաղորդմամբ՝ ասել է Կոնտեն:

Ավելի վաղ VAR համակարգի խնդիրների մասին խոսել էր նաև Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում