00:59  ,  2 նոյեմբերի, 2019

Սարի. Ինձ դուր չի գալիս VAR համակարգը

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է ֆուտբոլում VAR համակարգի օգտագործման արդյունավետության մասին:

«Նախընտրում եմ, որ հանդիպման գլխավոր մրցավարը ղեկավարի խաղը և թույլ չտա, որպեսզի շատ վիճահարույց դրվագներ առաջանան: 

VAR համակարգը նախատեսված է ծայրահեղ դեպքերի համար, իսկ այժմ յուրաքանչյուր խաղում այն 3-4 անգամ օգտագործվում է»,- Սարիի խոսքը փոխանցում է Sky Italia-ն:

Նշենք, որ «Յուվենտուսը» գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Թուրինյան ակումբը 10-րդ տուրից հետո ունի 26 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում