21:54  ,  31 հոկտեմբերի, 2019

Էմերին գոհ է մնացել Օզիլի խաղից

Լոնդոնի «Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլն այսուհետ ավելի շատ խաղաժամանակ կստանա լոնդոնյան ակումբի կազմում, Անգլիական Լիգայի գավաթի երկրորդ շրջանի «Լիվերպուլի» հետ հանդիպումից հետո հայտարարել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին:

«Օզիլի խաղն ինձ տպավորեց: Ես գոհ եմ Օզիլի կատարած աշխատանքից և կշարունակեմ հնարավորություն տալ նրան»,- Daily Mail-ի հաղորդմամբ՝ ասել է Էմերին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» քննարկում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Օզիլի տրանսֆերային իրավունքը վաճառելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ «Արսենալ» - «Լիվերպուլ» հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 5:5 հաշվով: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Լիվերպուլի» ֆուտբոլիստները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով