01:39  ,  31 հոկտեմբերի, 2019

«Լիվերպուլը» վերջին րոպեին խուսափեց պարտությունից և 11 մետրանոցներով հաղթեց «Արսենալին» (տեսանյութ)

Անգլիայի Լիգայի գավաթի երկրորդ շրջանում «Լիվերպուլն» «Էնֆիլդ» ստադիոնում հյուրընկալեց Լոնդոնի «Արսենալին»:

Ունաի Էմերիի գլխավորած թիմը 5:4 հաշվով հաղթում էր «Լիվերպուլին», սակայն Դիվոկ Օրիգին հանդիպման ավելացված ժամանակի վերջին րոպեին խփեց իր թիմի 5-րդ գոլը և փրկեց «Լիվերպուլին» պարտությունից:

11 մետրանոց հարվածաշարում «Լիվերպուլը» 5:4 հաշվով հաղթանակ տարավ «Արսենալի» նկատմամբ և դուրս եկավ հաջորդ փուլ:

«Արսենալի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Գաբրիել Մարտինելին: Աչքի ընկան նաև Լուկաս Տորեյրան, Էյնսլի Մեյտլենդ-Նեյլսը և Ժոզեֆ Ուիլոկը: Շկոդրան Մուստաֆին դարձավ ինքնագոլի հեղինակ:

«Լիվերպուլի» կազմից գոլերի հեղինակ դարձան Ջեյմս Միլները և Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը: Դիվոկ Օրիգին դարձավ դուբլի հեղինակ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի լիգայի գավաթ, երկրորդ շրջան

«Լիվերպուլ» - «Արսենալ»՝ 5:5 (5:4 11մ.)

Շկոդրան Մուստաֆի, 6 (ինքնագոլ), Ջեյմս Միլներ, 43 (11մ.), Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլեն, 58, Դիվոկ Օրիգի, 62, 90+4 - Լուկաս Տորեյրա, 19, Գաբրիել Մարտինելի, 26, 36, Էյնսլի Մեյտլենդ-Նեյլս, 54, Ժոզեֆ Ուիլոկ, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում