Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Լա Լիգայի 11-րդ տուրում «Կամպ Նոու» ստադիոնում մրցեց «Ռեալ Վալյադոլիդի» հետ: Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ խոշոր՝ 5:1 հաշվով:
Կատալոնական թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին: Գոլերի հեղինակ դարձան Կլեման Լանգլեն, Արտուրո Վիդալը և Լուիս Սուարեսը:
«Ռեալ Վալյադոլիդի» միակ գոլը խփեց իսպանացի պաշտպան Կիկոն:
«Բարսելոնան» «Ռեալ Վալյադոլիդին» հաղթելուց հետո 22 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը և 1 հանդիպում պակաս է անցկացրել, քան երկրորդ և երրորդ տեղերում գտնվող «Գրանադան» ու «Աթլետիկոն»:
Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր
«Բարսելոնա» - «Ռեալ Վալյադոլիդ»՝ 5:1
Կլեման Լանգլե, 2, Արտուրո Վիդալ, 29, Լիոնել Մեսի, 34, 75, Լուիս Սուարես, 77 - Կիկո, 15
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
02:21 , 6 նոյեմբերի
02:07 , 6 նոյեմբերի
01:59 , 6 նոյեմբերի
23:42 , 5 նոյեմբերի
22:50 , 5 նոյեմբերի
22:20 , 5 նոյեմբերի 
21:01 , 5 նոյեմբերի 
20:38 , 5 նոյեմբերի
20:26 , 5 նոյեմբերի
20:03 , 5 նոյեմբերի