02:06 30 հոկտեմբերի, 2019Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Լա Լիգայի 11-րդ տուրում «Կամպ Նոու» ստադիոնում մրցեց «Ռեալ Վալյադոլիդի» հետ: Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ խոշոր՝ 5:1 հաշվով:
Կատալոնական թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին: Գոլերի հեղինակ դարձան Կլեման Լանգլեն, Արտուրո Վիդալը և Լուիս Սուարեսը:
«Ռեալ Վալյադոլիդի» միակ գոլը խփեց իսպանացի պաշտպան Կիկոն:
«Բարսելոնան» «Ռեալ Վալյադոլիդին» հաղթելուց հետո 22 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը և 1 հանդիպում պակաս է անցկացրել, քան երկրորդ և երրորդ տեղերում գտնվող «Գրանադան» ու «Աթլետիկոն»:
Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր
«Բարսելոնա» - «Ռեալ Վալյադոլիդ»՝ 5:1
Կլեման Լանգլե, 2, Արտուրո Վիդալ, 29, Լիոնել Մեսի, 34, 75, Լուիս Սուարես, 77 - Կիկո, 15
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.