12:46  ,  14 մարտի, 2012

Աշխարհի ամենաբարձրահասակ տրանսսեքսուալը կարող է մասնակցել Օլիմպիական խաղերին

Աշխարհի ամենաբարձրահասակ տրանսսեքսուալ մարզիկը՝ ամերիկացի բասկետբոլիստ Լինդսեյ Ուոլքերը, բասկետբոլի կանանց ԱՄՆ-ի հավաքականի կազմում կարող է մասնակցել 2016թ. Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին։

26-ամյա մարզիկը հայտարարել է, որ իրենից ավելի բարձրահասակ տրանսսեքսուալներ էլ կան, սակայն նրանք չեն ցանկանում հայտնի դառնալ:

«Ես գիտեմ, որ ինձ նմանները շատ են, սակայն նրանք վախենում են բացահայտնել իրենց։ Ես ցանկանում եմ, որ մարդիկ ինձ տեսնեն այնպիսին, ինչպիսին որ կամ։ Կարծում եմ՝ իմ ռեկորդային հասակը դրական ազդակ կլինի հասարակության համար»,- 2.13մ հասակ ունեցող Ուոլքերի խոսքը մեջբերում է Orange News-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով