Հոկեյի ազգային լիգայի (NHL) ներկայացուցիչ «Վինիպեգ Ջետս» ակումբի պաշտպան Զակ Բոգոսյանն առաջիկայում կվիրահատվի։
22-ամյա հոկեյիստն ազդակի հատվածում լուրջ վնասվածք է ստացել։ Սպասվում է, որ Բոգոսյանը կբացակայի 3-6 ամիս։
«Վինիպեգ Ջետսի» առաջատարնեից մեկը կվիրահատվի օգոստոսի 31-ին Օհայո նահանգի Կլիվլենդ քաղաքի հիվանդանոցներից մեկում, գրում է The Winnipeg Sun-ը։
Հիշեցնենք, որ NHL-ի նախորդ առաջնությունում Բոգոսյանը 65 խաղերում հավաքել էր 30 (5+25) միավոր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում