Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում հոկտեմբերի 23-ին պայքարի մեջ մտան E, F, G և H խմբերի թիմերը:
E խմբում Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց բելգիական «Գենկին»: Ալեքս-Օքսլեյդ Չեմբեռլենը դարձավ դուբլի, Սադիո Մանեն և Մոհամեդ Սալահը՝ գոլերի հեղինակ:
«Նապոլին» լարված պայքարում Դրիս Մերտենսի դուբլի և Լորենցո Ինսինյեի գոլի շնորհիվ 3:2 հաշվով հաղթանակ տարավ ավստրիական «Զալցբուրգի» նկատմամբ:
F խմբում կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթանակ տարավ չեխական «Սլավիայի» նկատմամբ: Իսպանիայի չեմպիոնի կազմից աչքի ընկան Լիոնել Մեսին և Լուիս Սուարեսը:
Միլանի «Ինտերը» տնային խաղում ուժերը չափեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի և իտալացի կիսապաշտպան Անտոնիո Կանդրևայի գոլերը հաղթանակ պարգևեցին իտալական թիմին:
G խմբում «Բենֆիկան» ուժեղ գտնվեց «Լիոնից», իսկ H խմբի «Լիլ» - «Վալենսիա» հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր
E խումբ
«Գենկ» (Բելգիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 1:4 (տեսանյութ)
Սթիվեն Օդեյ, 88 - Ալեքս-Օքսլեյդ Չեմբեռլեն, 2, 57, Սադիո Մանե, 77, Մոհամեդ Սալահ, 87
«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 2:3 (տեսանյութ)
Էրլինգ Հոլան, 40, 72 - Դրիս Մերտենս, 17, 64, Լորենցո Ինսինյե, 73
F խումբ
«Սլավիա» (Չեխիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 1:2 (տեսանյութ)
Յան Բորիլ, 50 - Լիոնել Մեսի, 3, Լուիս Սուարես, 57
«Ինտեր» (Իտալիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 2:0 (տեսանյութ)
Լաուտարո Մարտինես, 22, Անտոնիո Կանդրևա, 89
G խումբ
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Լիոն» (Ֆրանսիա)՝ 2:1 (տեսանյութ)
Ռաֆայել Սիլվա, 4, Պիցի, 85 - Մեմֆիս Դեպայ, 70
H խումբ
«Լիլ» (Ֆրանսիա) - «Վալենսիա» (Իսպանիա)՝ 1:1 (տեսանյութ)
Նանիտամո Իկոնե, 90+5 - Դենիս Չերիշև, 63
Ավելի վաղ տեղի ունեցած խաղերում «Չելսին» հաղթանակ էր տարել «Այաքսի», իսկ «Լայպցիգը»՝ «Զենիթի» նկատմամբ:
Cheryshev for Valencia! #UCL pic.twitter.com/3ufT0DZjJZ
— UEFA Champions League (@ChampionsLeague) October 23, 2019
Lautaro Martínez again!#UCL pic.twitter.com/0yLyBARahu
— UEFA Champions League (@ChampionsLeague) October 23, 2019
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում