Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Լոնդոնի «Չելսին» արտագնա խաղում մրցեց հոլանդական «Այաքսի» հետ:
Երկրորդ խաղակեսի վերջնամասում բելգիացի հարձակվող Միշա Բատուշայի գոլը հաղթանակ պարգևեց Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմին:
Միաժամանակ ընթացող խաղում «Լայպցիգն» ընդունել էր «Զենիթին»: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով:
Գերմանական թիմի կազմից աչքի ընկան ավստրիացի կիսապաշտպաններ Կոնրադ Լայմերը և Մարսել Զաբիտցերը: Ռուսական թիմի միակ գոլի հեղինակ դարձավ Յարոսլավ Ռակիցկին:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր
G խումբ
«Լայպցիգ» - «Զենիթ»՝ 2:1 (տեսանյութ)
Կոնրադ Լայմեր, 49, Մարսել Զաբիտցեր, 59 - Յարոսլավ Ռակիցկի, 25
H խումբ
«Այաքս» - «Չելսի»՝ 0:1 (տեսանյութ)
Միշա Բատուշայ, 86
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում