«Ինտերն» ուժեղ էր «Բորուսիայից», «Բարսելոնան» ու «Լիվերպուլը» խնդիրներ չունեցան (տեսանյութ)

00:57   24 հոկտեմբերի, 2019

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում հոկտեմբերի 23-ին պայքարի մեջ մտան E, F, G և H խմբերի թիմերը:

E խմբում Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց բելգիական «Գենկին»: Ալեքս-Օքսլեյդ Չեմբեռլենը դարձավ դուբլի, Սադիո Մանեն և Մոհամեդ Սալահը՝ գոլերի հեղինակ:

«Նապոլին» լարված պայքարում Դրիս Մերտենսի դուբլի և Լորենցո Ինսինյեի գոլի շնորհիվ 3:2 հաշվով հաղթանակ տարավ ավստրիական «Զալցբուրգի» նկատմամբ:

F խմբում կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթանակ տարավ չեխական «Սլավիայի» նկատմամբ: Իսպանիայի չեմպիոնի կազմից աչքի ընկան Լիոնել Մեսին և Լուիս Սուարեսը:

Միլանի «Ինտերը» տնային խաղում ուժերը չափեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի և իտալացի կիսապաշտպան Անտոնիո Կանդրևայի գոլերը հաղթանակ պարգևեցին իտալական թիմին:

G խմբում «Բենֆիկան» ուժեղ գտնվեց «Լիոնից», իսկ H խմբի «Լիլ» - «Վալենսիա» հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր

E խումբ

«Գենկ» (Բելգիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 1:4 (տեսանյութ)

Սթիվեն Օդեյ, 88 - Ալեքս-Օքսլեյդ Չեմբեռլեն, 2, 57, Սադիո Մանե, 77, Մոհամեդ Սալահ, 87

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 2:3 (տեսանյութ)

Էրլինգ Հոլան, 40, 72 - Դրիս Մերտենս, 17, 64, Լորենցո Ինսինյե, 73

F խումբ

«Սլավիա» (Չեխիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 1:2 (տեսանյութ)

Յան Բորիլ, 50 - Լիոնել Մեսի, 3, Լուիս Սուարես, 57

«Ինտեր» (Իտալիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 2:0 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 22, Անտոնիո Կանդրևա, 89

G խումբ

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Լիոն» (Ֆրանսիա)՝ 2:1 (տեսանյութ)

Ռաֆայել Սիլվա, 4, Պիցի, 85 - Մեմֆիս Դեպայ, 70

H խումբ

«Լիլ» (Ֆրանսիա) - «Վալենսիա» (Իսպանիա)՝ 1:1 (տեսանյութ)

Նանիտամո Իկոնե, 90+5 - Դենիս Չերիշև, 63

Ավելի վաղ տեղի ունեցած խաղերում «Չելսին» հաղթանակ էր տարել «Այաքսի», իսկ «Լայպցիգը»՝ «Զենիթի» նկատմամբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։