20:40  ,  23 հոկտեմբերի, 2019

Ռոբերտ Լևանդովսկին՝ «Ռեալի» թիրախում

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով:

Ok Diario-ի հաղորդմամբ՝ «Ռեալը» պատրաստ է Լևանդովսկու տեղափոխության դիմաց հրաժարվել Լուկա Յովիչի կամ Գարեթ Բեյլի ծառայություններից:

Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա հարձակվողը «Բավարիայի» կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 18 գոլի հեղինակ:

Ռոբերտ Լևանդովսկու պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում