Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողներ Պակո Ալկասերն ու Մարկո Ռոյսը չեն մասնակցի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի հանդիպմանը, հաղորդում է Bild-ը։ Գերմանական թիմը հոկտեմբերի 23-ին Միլանում կհյուրընկալվի «Ինտերին»։
Ալկասերը խաղադաշտից բացակայում է արդեն երեք շաբաթ ոտնաթաթի վնասվածքի պատճառով։ Ռոյսը մրսածություն ունի։
«Ինտեր» - «Բորուսիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
F խմբում «Բորուսիան» 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի «Բարսելոնան»։ «Ինտերն» ու չեխական «Սլավիան» վաստակել են 1-ական միավոր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում