Անգլիայի առաջնության 9-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը (1։1) «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում Sky Sports-ի ստուդիայից մեկնաբանել է նաեւ մանչեսթերյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։
Պորտուգալացի մասնագետը օդային համբույր է հղել «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին, որոնք շրջվել են իրեն լուսանկարելու եւ ողջունելու համար։
Հիշեցնենք, որ 2018թ․ դեկտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնանկ արեց Մոուրինոյին, որն առայժմ չունի մարզչական աշխատանք։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում