00:12  ,  18 հոկտեմբերի, 2019

Grand Swiss. Արոնյանը հավասարվեց առաջատարին, Մելքումյանի ու Դանիելյանի հաղթանակները

Մեն կղզում մեկօրա դադարից հետո հոկտեմբերի 17-ին շարունակվել է FIDE Chess.com Grand Swiss մրցաշարը: Տեղի են ունեցել 7-րդ տուրի պարտիաները:

Լևոն Արոնյանը սպիտակներով մրցել է չինացի Հաո Վանգի հետ: Հայ շախմատիստը 59-րդ քայլում հաղթանակ է տարել:

Հրանտ Մելքումյանը սպիտակներով հաղթել է չինացի Հիագժի Բուին, իսկ Էլինա Դանիելյանը՝ հնդիկ Գուպտա Պրիտուին:

Ռոբերտ Հովհաննիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսեսյանը և Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի են խաղացել: 

Կարեն Մովսիսյանը սևերով պարտվել է բրիտանացի Բրենդոն Կլարկին:

Այժմ Լևոն Արոնյանն ու ամերիկացի Ֆաբիանո Կարաունան 5.5 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանն ունեն 4.5 միավոր, Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը՝ 4, Էլինա Դանիելյանը՝ 3, Սերգեյ Մովսեսյանը՝ 2.5, Կարեն Մովսիսյանը՝ 2 միավոր:

FIDE Chess.com Grand Swiss մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 21-ին: Հաղթողը կստանա աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում