22:50  +04,  17 հոկտեմբերի, 2019

Վալվերդե. Սուպերկլասիկոն տեղի կունենա հոկտեմբերի 26-ին

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Ռեալի» հետ սպասվող հանդիպման մասին:

«Հանդիպումը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 26-ին, և ես վստահ եմ, որ որևէ փոփոխություն տեղի չի ունենա: 

Մինչև «Ռեալի» հետ հանդիպումը դեռ 9 օր ժամանակ կա: Կարծում եմ, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի փոխի որոշումը»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 18-ին:

Հիշեցնենք, որ «Ռեալը» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բարսելոնան» 16 միավորով երկրորդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ