11:23  ,  17 հոկտեմբերի, 2019

«Արսենալը» փոխարինող է գտել Ունաի Էմերիին

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը փոխարինող է գտել թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին, հաղորդում է The Athletic-ը։ Անգլիական ակումբը ցանկանում է այդ պաշտոնը վստահել Էմերիի օգնական Ֆրեդրիկ Յունգբերգին։ Շվեդիայի հավաքականի լեգենդար խաղացողն «Արսենալում» հանդես է եկել 1998-2007 թվականներին՝ դառնալով Անգլիայի կրկնակի չեմպիոն, եռակի գավաթակիր, սուպերգավաթակիր։

Յունգբերգը մարզչական կարիերան սկսել է 2016-ին «Արսենալի» մինչեւ 15 տարեկանների թիմում։ 2017-ին նա եղել է գերմանական «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչի օգնական։ 2018-2019-ին Յունգբերգը գլխավորել է «Արսենալի» մինչեւ 23 տարեկանների թիմը, 2019-ից՝ Էմերիի օգնականն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում