20:10  +04,  15 հոկտեմբերի, 2019

Ժիրու. Պատրաստ եմ հեռանալ «Չելսիից»

Լոնդոնի «Չելսիի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն հայտարարել է, որ առաջիկա հանդիպումներում «Չելսիի» մեկնարկային կազմում չհայտնվելու դեպքում՝ կմտածի լոնդոնյան ակումբից հեռանալու մասին:

«Ես 33 տարեկան եմ և դեռ մի քանի տարի կարող եմ բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել: Ամեն ինչ կանեմ, որպեսզի վերառնամ «Չելսիի» մեկնարկային կազմ:

Այնուամենայնիվ, եթե Լեմպարդը շարունակի քիչ խաղաժամանակ տալ ինձ, ես պատրաստ եմ հեռանալ «Չելսիից»,- Ժիրուի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն «Չելսիի» կազմում մասնակցել է 3 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ