16:47  +04,  15 հոկտեմբերի, 2019

Ստեֆեն Կարին կդառնա 40 միլիոն դոլար վարձատրությամբ առաջին խաղացողը NBA-ում

«Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» խաղացող Ստեֆեն Կարին կլինի առաջինը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պատմության մեջ մեկ մրցաշրջանի համար 40 միլիոն դոլար վարձատրությամբ։

Կարին 201 միլիոն դոլարի հինգ տարվա պայմանագիրը կնքել էր 2017 թվականին։ Այդ պայմանագրով 2019-2020 թվականի մրցաշրջանի համար Ստեֆեն Կարին կստանա 40,2 միլիոն դոլար։

NBA-ում ամենաբարձր վարձատրությամբ խաղացողների եռյակում են նաեւ Ռասել Ուեստբրուքը («Հյուսթոն Ռոքեթս») եւ Կրիս Փոլը («Օկլահոմա Սիթի»), որոնք կստանան 38,5 միլիոն դոլար յուրաքանչյուրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ