10:20  ,  15 հոկտեմբերի, 2019

Սուլշերը 2 հարձակվողի անուն է փոխանցել «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը չի պատրաստվում թողնել ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը, հայտնում է The Mirror-ը:

Նորվեգացի մասնագետը ցանկանում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերի Թուրինի «Յուվենտուսի» խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչին և ֆրանսիական «Լիոնի» ֆրանսիացի հարձակվող Մուսա Դեմբելեին: Սուլշերը հարձակվողների անուններն արդեն փոխանցել է մանչեսթերյան ակումբի ղեկավարությանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սուլշերը կհեռացվի զբաղեցրած պաշտոնից, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» պարտություն կրի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ խաղում: Անգլիայի առաջնության 8-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 9 միավորով 12-րդ տեղում է:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում