14:43  ,  14 հոկտեմբերի, 2019

Եվրո-2020․ Կամո Հովհաննիսյանը չի խաղա Ֆինլանդիայի դեմ

Հայաստանի ազգային հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը չի մասնակցի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 8-րդ տուրի խաղին։ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը կհյուրընկալվի ֆիններին։ Կամո Հովհաննիսյանը չի հասցրել վերականգնվել վնասվածքից հետո։ Նա բաց էր թողել նաեւ Լիխտենշտեյնի թիմի դեմ ընտրական հանդիպումը (1։1) եւ անհատական մարզումները շարունակում էր Երեւանում։

Հիշեցնենք, որ  «Ժետիսուի» ֆուտբոլիստը մկանային պատռվածք էր ստացել «Աստանայի» դեմ Ղազախստանի առաջնության 27-րդ տուրի խաղում եւ փոխարինվել էր արդեն 8-րդ րոպեին։ Ղազախստանի ընթացիկ առաջնության 25 խաղում Կամո Հովհաննիսյանը խփել է 5 գոլ։

Վնասվածքի պատճառով առաջիկա հանդիպումը բաց կթողնի նաեւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Ֆինլանդիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

Սամվել Սուքիասյան՝ Տուրկուից (Ֆինլանդիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով