14:43 14 հոկտեմբերի, 2019Հայաստանի ազգային հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը չի մասնակցի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 8-րդ տուրի խաղին։ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը կհյուրընկալվի ֆիններին։ Կամո Հովհաննիսյանը չի հասցրել վերականգնվել վնասվածքից հետո։ Նա բաց էր թողել նաեւ Լիխտենշտեյնի թիմի դեմ ընտրական հանդիպումը (1։1) եւ անհատական մարզումները շարունակում էր Երեւանում։
Հիշեցնենք, որ «Ժետիսուի» ֆուտբոլիստը մկանային պատռվածք էր ստացել «Աստանայի» դեմ Ղազախստանի առաջնության 27-րդ տուրի խաղում եւ փոխարինվել էր արդեն 8-րդ րոպեին։ Ղազախստանի ընթացիկ առաջնության 25 խաղում Կամո Հովհաննիսյանը խփել է 5 գոլ։
Վնասվածքի պատճառով առաջիկա հանդիպումը բաց կթողնի նաեւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Ֆինլանդիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։
Սամվել Սուքիասյան՝ Տուրկուից (Ֆինլանդիա)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.