13:12  ,  14 հոկտեմբերի, 2019

Գարեթ Բեյլն ու Լուկա Մոդրիչը վնասվածքներ են ստացել

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչն ու Գարեթ Բեյլը վնասվածքներ են ստացել Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի Խորվաթիա - Ուելս խաղում (1:1)։

Վերջնամասում Մոդրիչը կոպիտ է խաղացել մրցակցի դեմ, սակայն ինքն էլ ստացել է վնասվածք եւ փոխարինվել 90-րդ րոպեին։ Գարեթ Բեյլը եւս վնասվածք է ստացել վերջնամասում, սակայն Ուելսի թիմի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզն արդեն կատարել էր բոլոր փոփոխությունները, հաղորդում է Goal.com-ը։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բեյլը մասնակցել է 6 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։ Մոդրիչը չորս խաղում խփել է 1 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում